Բավ է պառակտվել
03-05-2016 08:51

Մխիթարյանն ընդգրկվել է ամսվա լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտնվել է եվրոպական թոփ 5 առաջնությունների ամսվա լավագույն ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականում: Խորհրդանշական հավաքականը կազմել է Whoscored.com կայքը:
Խորհրդանշական հավաքականում են ընգրկվել նաև իտալական «Սամբդորիա»-ի դարպասապահ Վիվիանոն, անգլիական «Վեսթ Հեմ»-ի պաշտպան Միքայել Անտոնիոն, ֆրանսիական «Լիլ»-ի պաշտպան Սունզուն, «Արսենալ»-ի կենտրոնական պաշտպան Լորան Կոնսիելնին, Մադրիդի «Ատլետիկո»-ի պաշտպան Ֆելիպե Լուիսը, «Բարսելոնա»-ի հարձակվող լիոնել Մեսին, «Յուվենթուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան, Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն, «Պարի Սեն Ժերմեն»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը: