Բավ է պառակտվել
17-11-2016 16:47

Մոուրինյուն Հենրիխ Մխիթարյանին կարող է արժանացնել Շվայնշտայգերի բախտին

Բրիտանական ԶԼՄ-ներն  անդրադարձել են «Մանչեսթեր Յունայթեդում» Հենրիխ Մխիթարյանի կարգավիճակին` նշելով, որ հայ ֆուտբոլիստը կարող է արժանանալ նույն ճակատագրին, ինչ գերմանացի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը:

«Ամառային տրանսֆերին Հենրիխ Մխիթարյանը նույնպես կարող է դառնալ Մոուրինյուի մոտեցման վաղ զոհերից: «Բորուսիայից» 26 մլն ֆունտ ստերլինգով տեղափոխված ֆուտբոլիստը Պրեմիեր լիգայում ընդամենը մեկ խաղում է եղել մեկնարկային կազմում և վերջին երկու ամսում խաղացել է ընդամենը 29 րոպե», – նշվում է հոդվածում:

Նաև նշվում է, որ Մոուրինյուն տպավորված չէր, և վերջնական արդյունքում կարող է ստիպել Մխիթարյանին հեռանալ թիմից Բաստիան Շվայնշտայգերի ոճով, որ իրավունք է ստացել բանակցելու այլ ակումբների հետ։