Բավ է պառակտվել
17-12-2015 09:59

Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի 16-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 16-րդ տուրի լավագույն ֆուտբոլիստ,- այդ մասին տեղեկացնում է Գերմանիայի առաջնության պաշտոնական կայքը։ Նա ստացել է երկրպագուների ձայնների 54 տոկոսը։ 26-ամյա ֆուտբոլիստը տուրի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվում երկրորդ անգամ անընդմեջ։ Հիշեցնենք, որ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» դեմ խաղում Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ։