Բավ է պառակտվել
11-01-2016 16:05

Եթե Բորուսիան մտադիր է երկարաձգել պայմանագիրը, պատրաստ եմ քննարկել. Մխիթարյան

Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «kicker»-ն տված հարցազրույցում խոսել է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորության մասին։ «Ամբիցիոզ եմ, ցանկանում եմ հասնել լուրջ արդյունքների։ Ֆուտբոլիստի կարիերան կարճատեւ է, այդ պատճառով ցանկանում եմ հասնել առավելագույնի։ Ցանկանում եմ տիտղոսներ նվաճել։ «Բորուսիան» լավ մարզիչ ունի, հիանալի խաղաոճ, որը համապատասխանում է ինձ։ Բազմաթիվ երիտասարդ ֆուտբոլիստներ ունենք։ Իհարկե, այս թիմի հետ կարող եմ շուտով տիտղոսներ նվաճել։ Եթե «Բորուսիան» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը, գործակալիս հետ պատրաստ կլինենք քննարկել դա։ Բաց ենք քննարկման համար։ Ինչ վերաբերում է «Յուվենտուս» հնարավոր տեղափոխությանս, ապա նախկինում էլ են եղել նման խոսակցություններ, սակայն դեռ «Բորուսիայում» եմ»,- ասել է Մխիթարյանը։ Հայ ֆուտբոլիստի պայմանագիրը դորտմունդցիների հետ ավարտվում է 2017 թվականին։