Բավ է պառակտվել
29-07-2016 15:03

Մուտկո. Ռուսաստանցի 272 մարզիկներ կմասնակցեն Ռիո-2016 օլիմպիական խաղերին

Ռուսաստանի սպորտի նախարար Վիտալի Մուտկոն հայտարարել է, որ ներկայումս 272 ռուսաստանցի մարզիկների թույլատրվել է մասնակցել 2016 Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին: Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) թույլատրել է Ռուսաստանի օլիմպիական հավաքականին մասնակցել Ռիոյի օլիմպիական խաղերին։ Միևնույն ժամանակ, սակայն, կոմիտեն առանձին մարզիկների` հանդես գալ-չգալու մասին որոշում կայացնելու բոլոր իրավասությունները փոխանցել է մարզաձևերի միջազգային ֆեդերացիաներին: Որոշման մեջ մասնավորապես նշվում է, որ մարզիկները, ովքեր երբևէ մասնակից են եղել դոպինգ-սկանդալների,  օգոստոսի 5-ից մինչև 21-ը կայանալիք օլիմպիական խաղերին չեն մասնակցի: