Բավ է պառակտվել
18-11-2015 14:22

Շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է խաղացել Իտալիայի ընտրանու հետ

Եվրոպայի շախմատի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է խաղացել Իտալիայի ընտրանու հետ: Արոնյանը հաղթել է, Մովսիսյանը՝ պարտվել, իսկ Հրանտ Մելքումյանը և Կարեն Գրիգորյանը կիսել են միավորը: Հայաստան-Իտալիա խաղում, այսպիսով, գրանցվել է 2:2 հաշիվ: Այժմ Հայաստանի թիմը 11-րդ տեղում է, իսկ առաջատարը ռուսներն են:
Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականի մրցակիցը Սերբիայի թիմն էր: Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը կիսլ են միավորը, իսկ Լիլիթ Գալոյանը և Սուսաննա Գաբոյանը պարտվել են: Հայաստանի կանանց ընտրանին 15-րդ տեղում է: