11-12-2015 09:14

Հայ ազգայնականները սպառնացել են Մովսիսյանին` «Գալաթասարայ» անցնելու առիթով

Մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանով հետաքրքրված է եղել թուրքական «Գալաթասարայը», բայց մարզիկը հրաժարվել է անցնել թուրքական ակումբ: «Սպարտակը» համաձայնել է ֆուտբոլիստի տրանսֆերին, բայց ինքը` Մովսիսյանը, հրաժարվել է` հաշվի առնելով Հայաստանի և Թուրքիայի բարդ հարաբերությունները, ինչպես նաև կյանքի և առողջության սպառնալիքները, որոնք ստացել է հայ ազգայնականներից։ Այս խաղաշրջանում 28–ամյա հարձակվողը «Սպարտակում » 11 խաղ է անցկացրել, որոնցում երեք գնդակ է խփել և երկու գոլային փոխանցում է կատարել։