Բավ է պառակտվել
28-11-2013 16:00

Մովսիսյանը բարեհաջող վիրահատվել է

 

Մոսկովյան ակումբի պաշտոնական կայքում հայտնում են որ, մոսկվայի «Սպարտակի» և Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը այսօր նոյեմբերի 28-ին վիրահատվել է ԱՄՆ-ում, Լոս Անջելեսի հիվանդանոցներից մեկում:

Սպարտակի բժշկական անձնակազմի ղեկավար Միխայիլ Վարդապետովի հավաստմամբ, մենիսկի շրջանում արված վիրահատությունը կատարվել է Մոսկվայի ժամանակով 06.00-ին և բարեհաջող է ընթացել:

Մովսիսյանի վերականգնման ժամկետների մասին ոչմի տեղեկություն չկա: Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը խաղացել է Պրեմիեր լիգայի 16 հանդիպումներումեւ խփել 12 գոլ: