25-11-2016 11:15

Մոուրինյու. Մխիթարյանն այժմ պետք է այս խաղը ցուցադրի Պրեմիեր լիգայում

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն Եվրոպա լիգայի խմբային փուլում «Ֆեյենորդի» նկատմամբ տոնած հաղթանակից հետո (4:0) խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և իր թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

Մխիթարյանը ընդգրկված էր «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում և փոխարինվել է 82-րդ րոպեին: Խաղից հետո «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուների քվեարկության արդյունքում Մխիթարյանը ճանաչվեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստ:

«Այժմ, նա պետք է այս խաղը ցուցադրի Պրեմիեր լիգայում: Եվրոպա լիգան տարբերվում է: Նա պետք է ևս մեկ քայլ կատարի և դա նրան հավատ կներշնչի, որ նա կարող է խաղալ մյուս խաղում և կարող է գործել ավելի ագրեսիվ: Մխիթարյանը որակյալ ֆուտբոլիստ է, դա է պատճառը, որ մենք գնել ենք նրան», - ասել է Մոուրինյուն խաղից հետո: