Բավ է պառակտվել
26-10-2016 11:14

Հենրիխ Մխիթարյանը հունվարին կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից»

Հայաստանի հավաքականի ու «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է լքել ակումբը 2017-ի հունվարին՝ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:

Աղբյուրի համաձայն՝ ամռանը Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխված 27-ամյա Մխիթարյանին չի հաջողվել հայտնվել «Մանչեսթեր Յունայթեդի» մեկնարկային կազմում:

Մխիթարյանը վաղուց ապաքինվել է վնասվածքից և մարզվում է առանց սահմանափակումների, սակայն դեռ չի հայտավորվում անգլիական ակումբի հայտացուցակում:

Մոուրինյոն մտորում է նաև Մեմֆիս Դեպային, Բասթիան Շվայնշթայգերին, Մորգան Շնեյդերլինին ու Մաթեո Դարմիանին վաճառելու հնարավորության մասին:

Սեպտեմբերի 10-ին Չեխիայի ընտրանու հետ հանդիպման ընթացքում Մխիթարյանը վնասվածք էր ստացել, որը խորացել էր «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման ընթացքում: Դրանից հետո Մխիթարյանը խաղադաշտ դուրս չի եկել: