Բավ է պառակտվել
22-11-2016 06:42

ՄՕԿ-ը Հռիփսիմե Խուրշուդյանին զրկել է օլիմպիական մեդալից

Միջազգային օլիմպիական կոմիտեն Լոնդոնի օլիմպիական խաղերի մեդալներից զրկել է չորս ծանրամատիկի վերջիններիս դոպինգ-թեստերի վերաստուգումից հետո, հայտնում է  կոմիտեի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ օլիմպիական մեդալներից զրկված ծանրամարտիկների թվում է նաև Հռիփսիմե Խուրշուդյանը, ով 75 կիլոգրամից ավել քաշային կարգում Լոնդոնի օլիմպիական խաղերում նվաճել էր բոնզե մեդալ:

Լոնդոնի օլիմպիական մեդալներից դոպինգ օգտագործելու մեղադրանքով զրկվել են նաեւ այլ ծանրորդուհիներ՝ մոլդովացիներ Անատոլիա Կիրիկուն, Կրիստինա Յովուն եւ բելառուս Իրինա Կուլեշը։ Նրանք ևս Լոնդոնի օլիմպիական խաղերում նվաճել էին բրոնզե մեդալներ: