16-09-2013 01:29

Հենրիխ Մխիթարյանը շնորհակալ է Ռոբերտ Լեւանդովսկուն

Դորտմունդի "Բորուսիայի" եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկուն՝
Գերմանիայի առաջնության հինգերորդ տուրի "Համբուրգի" հետ հանդիպման ժամանակ գոլային փոխանցում կատարելու համար։
Լեհ հարձակվողից կրնկով գեղեցիկ փոխանցում ստանալուց հետո Մխիթարյանը դարձել է իր թիմի երկրորդ գոլի հեղինակը, իսկ հանդիպումն ավարտվել է խաղադաշտի տերերի
հաղթանակով՝ 6։2։
"Շնորհակալ եմ քեզ",- ֆեյսբուքյան իր էջում գրել է 24-ամյա կիսապաշտպանը, տեղադրելով լուսանկար, որում երեւում է, թե ինչպես է նա գոլից հետո շնորհակալություն
հայտնում լեհ հարձակվողին։
Ավելի վաղ Լեւանդովսկին հայտարարել է, որ Մխիթարյանին դեռ ժամանակ է հարկավոր գերմանական ակումբի խաղին վերջնականապես հարմարվելու համար։