Բավ է պառակտվել
27-11-2013 19:24

Bild. Հենրիխ Մխիթարյանը բացառիկ խաղ ցուցադրեց

 

Bild պարբերականը՝ անդրադառնալով Դորտմունդի «Բորուսիայի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ իտալական «Նապոլիի» հետ հանդիպման ժամանակ ցուցադրած խաղին գնահատել է Մխիթարյանի խաղը ամենաբարձր գնահատականով՝ 1։

Bild նաև նշել է որ <<Մխիթարյանը ցուցադրել է բացառիկ խաղ և մասնակցում է գրեթե բոլոր գրոհներին>>, նաև «Հայ կիսապաշտպանը գերազանց խաղ է ցուցադրում, երբ իր թիմը դրա կարիքն ունի»:

Bleacherreport.com-ն իր հերթին այսպես է բնութագրել Մխիթարյանի խաղը. «Ստեղծագործ, կտրուկ եւ մրցակցի համար չափազանց վտանգավոր»։

Հիշեցնենք, որ «Նապոլիի» դեմ դորտմունդյան խաղում Մխիթարյանը «Բորուսիայի» մեկնարկային կազմում խաղաց առանց փոխարինման՝ անցկացնելով հիանալի հանդիպում: