Բավ է պառակտվել
12-03-2014 10:44

Շումախերն արդեն ինքնուրույն է շնչում

Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիական Ալպերում լեռնադահուկով սահելիս ընկնելու հետեւանքով կոմայի մեջ հայտնված գերմանացի 45-ամյա ավտոարշավորդ Միխայել Շումախերի առողջական վիճակում դրական տեղաշարժ է նկատվել: Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոնին անջատել են արհեստական շնչառության սարքից և նա արդեն արձագանքում է մարդկային ձայներին: Նշվածին զուգահեռ, Ֆորմուլա-1-ի պաշտոնական կայքը հանդես է եկել հայտատարությամբ. «Միխայելը շարունակում է մնալ կոմայից դուրս բերելու արհեստական գործընթացի մեջ: Իրավիճակը չի փոխվել: Նրա առողջական վիճակի վերաբերյալ բոլոր հայտարարությունները ասեկոսեներ են: