Բավ է պառակտվել
22-03-2014 16:58

Շումախերը կոմայում գտնվելու ժամանակահատվածում կորցրել է սեփական քաշի 25 տոկոսը

Գերմանացի հայտնի ավտոմրցարշավորդ Միխաել Շումախերն արհեստական կոմայի մեջ գտնվելու ընթացքում կորցրել է իր քաշի 25 տոկոսը: Աղբյուրի փոխանցմամբ՝՝ Շումախերը կոմայի 83 օրերին կորցրել է մոտ 20 կգ՝ կշռելով 55 կգ, հայտնում է ԻՏԱՌ ՏԱՍՍ-ը։ «Կոմայի մեջ գտնվելու ընթացքում հիվանդների քաշի նվազումը նորմալ երևույթ է, սակայն 20 կգ-ը սովորական քաշով մարդկանց համար շատ է»,- ասել է Կառլսբադի կլինիկայի բժիշկ Քուրտ Դիմը։  Հիշեցնենք, որ նա ծանր գլխուղեղային վնասվածք էր ստացել դեկտեմբերի 29-ին, ֆրանսիական Ալպերում դահուկ քշելիս անհաջող ընկնելու հետևանքով։ Նա արդեն երկու վիրահատության է ենթարկվել Գրենոբլի հիվանդանոցում։