Բավ է պառակտվել
16-01-2014 14:28

Շումախերի վիճակը բարելավվում է

«Ֆորմուլա 1»-ի աշխարհի 7-ակի չեմպիոն Միխայիլ Շումախերի վիճակը բարելավվում է և, հնարավոր է, որ նրան մոտ ժամանակներս դուրս բերեն կոմայից: Իսպանական աղբյուրը մասնավորապոս գրում է. «Գերմանիայից տեղեկություն է ստացվել, որ Շումախերի բժիշկները դիտարկում են նրան կոմայից հանելու տարբերակը: Դա կարելի է համարել որպես գերմանացի մարզիկի առողջական վիճակի բարելավման նշան»: Հիշեցնենք, որ Շումախերը գլխի վնասվածք էր ստացել լեռնադահուկային սպորտով զբաղվելու ժամանակ: Նա անգիտակից վիճակում տեղափոխվել էր Գրենոբոլի հիվանդանոց, որտեղ և գտնվում է մինչ այսօր: