Բավ է պառակտվել
25-04-2014 17:43

Շումախերը ճանաչել է կնոջը

RTL հեռուստաընկերության ուղիղ եթերում Միխայիլ Շումախերի մենեջեր Սաբինա Կեմը հայտնել է, որ գերմանացի սպորտսմեն ով 2013թ-ի դեկտեմբերի 29-ից կոմայի մեջ էր դուրս է եկել կոմայից և անգամ ճանաչել կնոջը: Միևնույն ժամանակ նա նշել է, որ կոմայից դուրս գալու գործընթացը այնքան էլ հեշտ չէ` Շումախերը մեկ քնում է, մեկ գիտակցության գալիս:
Մենեջերը տեղեկացրել է նաև, որ չի կարող ավելի ասել քան այս տեղեկատվությունն է և այն, որ սպորտսմենը դեպի լավացում է գնում, քանի որ հարգում է Շումախերի անձնական կյանքի իրավունքը, իսկ նրա հիվանդանոցից դուրս գրվելուց հետո առհասարակ չի մեկնաբանի իրավիճակը, քանի որ Շումախերն ինքը կկարողանա պատասխանել բոլոր հարցերին: