Բավ է պառակտվել
26-10-2013 22:04

Բռնցքամարտիկ Միշա Ալոյանը դարձել է աշխարհի չեմպիոն

ՌԴ դրոշի ներքո հանդես եկող Միշա Ալոյանը Ղազախստանի Ալմաթի քաղաքում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնության 52 կգ քաշայինների կարգում  դարձել աշխարհի չեմպիոն: Նա այս տիտղոսը վաստակում է երկրորդ անգամ:

Եզրափակիչում Ալոյանը պարտության մատնեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Յասուրբեկ Լատիպովին` 29:28, 29:28, 28:29 հաշվով:

Նշենք, որ առաջին անգամ Ալոյանը աշխարհի չեմպիոն էր հռչակվել 2011-ին Բաքվում: