10-10-2016 10:46

Միշա Ալոյանն իր իրերը նվիրել է Օլիմպիական փառքի թանգարանին

Նովոսիբիրսկի մարզի Օլիմպիական փառքի թանգարանը համալրվել է նոր ցուցանմուշներով` բռնցքամարտիկ Միշա Ալոյանի ձեռնոցներով:

Ռուսաստանցի բռնցքամարտիկ Միշա Ալոյանը, ով Ռիո դե Ժանեյրոյում օլիմպիական խաղեր 2016-ին արծաթե մեդալ է նվաճել, Օլիմպիական փառքի թանգարանին է նվիրել իր բռնցքամարտի ձեռնոցները:
Թանգարանում հայտնվել են նաև Ռոման Վլասովի ըմբշամարտի կոշիկները:

Ռիոյի Օլիմպիական խաղերի մրցանակակիրները նվիրել են դրանք նոր ցուցանմուշների բացման ժամանակ:

Բացի այդ, այնտեղ է գտնվում նաև Յուլիա Գավրիլովայի մետալիկացված պաշտպանիչ բաճկոնը:
«Հետաքրքիր է համեմատել տարբեր տարիների մարզահագուստները, օրինակ, կրկնակի չեմպիոն Գրիգոր Կիրիենկոյի կոստյումը: Յուլիայի մոտ բոլորովին այլ բաճկոն է, ավելի ժամանակակից: Թանգարանում կան Կարելինի մարզահագուստը և լուսանկարներ իր առաջին հաղթանակներից», - ասել է օլիմպիական փառքի թանգարանի գիտաշխատող Սվետլանա Կիլյաոգլովան:

Նովոսիբիրսկի մարզի Օլիմպիական փառքի թանգարանը ընդհանուր առմամբ ներառում է մոտ 7000 պահպանման միավորներ: