Բավ է պառակտվել
16-08-2016 11:47

Ալոյանն առաջին հաղթանակն է տոնել Օլիմպիական խաղերում

Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մրցանակակիր Միշա Ալոյանն առաջին հաղթանակն է տոնել Ռիո դե Ժանեյրոյում։ Ռուսաստանի 27-ամյա ներկայացուցիչը մինչև 52 կգ քաշային կարգում 3։0 հաշվով պարտության է մատնել ֆրանսիացի Էլի Կոնկիին։ 

Օգոստոսի 17-ին կայանալիք քառորդ եզրափակչում Ալոյանի մրցակիցը կլինի կոլումբիացի Սեյբեր Դավիդ Ավիլան։