17-08-2016 07:08

Ինձ արդեն ոչինչ չի հետաքրքրում ոչ սպորտը, ոչ օլիմպիական մեդալը. Միհրան Հարությունյան

Համեստություն չեմ ուզում անել, այս ամենը աղբ է, հայտարարել է հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը։

Հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը (66 կգ) չկարողացավ նվաճել օլիմպիական «ոսկին» կանխակալ մրցավարության պատճառով։

Սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտն ավարտվեց 1։1 հաշվով։ Մրցավարը երկրորդ ռաունդում միավոր տվեց սերբին իբր Հարությունյանի պասիվության պատճառով։ Հայ մարզիկն ու նրա մարզիչները չհամաձայնվեցին այդ որոշման հետ։ Այդուհանդերձ, հաղթող ճանաչվեց սերբ ըմբիշը։

«Չեմ ուզում այստեղ լինել, ուզում եմ հեռու գնալ: Ինձ արդեն ոչինչ չի հետաքրքրում ոչ սպորտը, ոչ օլիմպիական մեդալը: Նորից եմ կրկնում այս ամենը աղբ», – գոտեմարտից հետո հայտարարել է Հարությունյանը