Բավ է պառակտվել
06-09-2016 09:39

Ըմբիշ Միհրան Հարությունյանին կվիրահատեն Գերմանիայում

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը կվիրահատվի Գերմանիայում, հայտնում է ՀԱՕԿ մամուլի ծառայությունը։

Ըմբիշը վնասվածքով էր դուրս գալիս մրցագորգ Օլիմպիական խաղերում։ Նրան վիրահատություն է սպասում Գերմանիայում, որի ծախսերն իր վրա է վերցրել Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն` Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ։

«Վիրահատությունը կանեն Գերմանիայում: Արդեն պայմանավորվածություն կա»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:

Հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանը (66 կգ) չկարողացավ նվաճել օլիմպիական «ոսկին» կանխակալ մրցավարության պատճառով։ Սերբ Դավոր Շտեֆանեկի հետ գոտեմարտն ավարտվեց 1։1 հաշվով։ Մրցավարը երկրորդ ռաունդում միավոր տվեց սերբին իբր Հարությունյանի պասիվության պատճառով։ Հայ մարզիկն ու նրա մարզիչները չհամաձայնվեցին այդ որոշման հետ։ Այդուհանդերձ, հաղթող ճանաչվեց սերբ ըմբիշը։