Բավ է պառակտվել
01-09-2015 12:19

Ադրբեջանի ԱԳՆ-ն Մխիթարյանին թույլ կտա ժամանել Բաքու

Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Դորտմունդի «Բորուսիայի» կազմում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի այցը Բաքու չթույլատրելու մասին տեղեկությունները։ Այդ հարցի շուրջ խոսել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիեւը։ «Հաճելի է, որ Եվրոպա լիգայի խմբային փուլում երկիրը ներկայացնում են միանգամից երկու ակումբներ՝ «Ղարաբաղը» եւ «Գաբալան»։ Յուրաքանչյուր երկիր, որը հանդես է գալիս ՈւԵՖԱ-ի հովանու ներքո, պարտավորվում է կատարել կանոններ եւ համաձայն դրանց անցկացնում է տնային հանդիպումներ։ Ֆուտբոլի յուրահատկությունն այն է, որ դա թիմային խաղ է։ Այստեղ որպես հիմք են վերցվում ոչ թե անհատները, այլ ընդհանուր թիմը։ Ստացվում է, որ Ադրբեջան կժամանի ոչ թե առանձին անհատ, այլ թիմը՝ Դորտմունդի «Բորուսիան»։ Չենք քաղաքականացնում սպորտը եւ չենք օգտագործում այն քաղաքական նպատակներով»,- նշել է Գաջիեւին