Բավ է պառակտվել
13-01-2017 16:28

Մխիթարյանը մրցանակ է ստացել Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն գոլի համար (Վիդեո)

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մրցանակ է ստացել Պրեմիեր Լիգայի ամսվա լավագույն գոլի համար:
Դեկտեմբեր ամսվա լավագուն գոլի մրցանակը(Carling Goal of the Month Award for December) Մխիթարյանը ստացել է դեկտեմբերի 26-ին «Սանդերլենդի» դեմ խաղում իրացրած իր «կարիճի հարված» գոլի համար:
Այս գոլը «Մանչեսթեր Յունայթեդի» դեկտեմբր ամսվա լավագույն գոլ է ճանաչվել նաև ակումբի երկրպագուների քվեարկության արդյունքում:
Նշենք, որ դեկտեմբեր ամսին պրեմիեր լիգայի, ինչպես նաև ակումբի լավագույն խաղացող է ճանաչվել Զալատան Իբրահիմովիչը: