Բավ է պառակտվել
25-05-2017 12:00

Մխիթարյանը Եվրոպայի Լիգայի եզրափակչում գոլ է խփել (Տեսանյութ)

 

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի Լիգայի եզրափակչին, հոլանդական « Այաքսի» դեմ խաղում հիանալի գոլի հեղինակ է դարձել:
Խաղի 18-րդ րեպեին գոլի հեղինակ էր դարձել Պոլ Պոգան: Այդպիսով կարմիր սատանաները 2:0 հաշվով հաղթանակ են տարել:
Չորեքշաբթի՝ մայիսի 24-ին, եզրափակչում «Այաքսի» և « Մանչեսթեր Յունայթեդի» հանդիպման ելքը որոշելու էր Եվրոպայի Լիգայի հաղթողին: Մրցաշարի հաղթողը բացի պատվավոր մրցանակից նաև Չեմպիոնների լիգայի ուղեգիր կստանա: