12-12-2017 18:41

Մխիթարյանը հայտնվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստների քսանյակում. IFFHS

«Մանչեսթեր Յունայթեդի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ընդգրկվել է 2017 թվականի լավագույն խաղացողների ցուցակում` 3 միավորներով զբաղեցնելով միջազգային IFFHS վարկանիշի 16-17-րդ հորիզոնականները:
IFFHS –ը ֆուտբոլային պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիա է: Այս կազմակերպությունը ֆիքսում է ֆուտբոլային բատմության ժամանակագրությունը: IFFHS –ը հիմնվել է 1984 թ. մարտի 27-ին Լայպցիգում՝ բժիշկ Ալֆրեդո Պեգեի կողմից: Հիմա այն տեղակայվում է Գերմանիայի Բոնում։
20 հանրահայտ ֆուտբոլիստների ցանկում Մխիթարյանը երեք միավորով՝ թուրինյան «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Բլեզ Մաթյուիդի հետ կիսում է 16-17-րդ հորիզոնականները:
Վարկանշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է կատալոնական «Բարսելոնայի» ու Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին։ Պատվավոր ցանկը եզրափակում են «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան, պորտուգալացի Բերնարդու Սիլվան և նույն ակումբի խաղացող ու նույն ազգանվան կրող Դավիդ Սիլվան:
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների ցանկն ունի հետևյալ պատկերը:
1. Լիոնել Մեսի (Արգենտինա/ «Բարսելոնա») – 247 միավոր
2. Թոնի Քրոս (Գերմանիա/ «Ռեալ Մադրիդ») – 90 միավոր
3. Լուկա Մոդրիչ (Խորվաթիա/ «Ռեալ Մադրիդ») և Նեյմար (Բրազիլիա/ՊՍԺ) – 81 միավոր
5. Քևին Դե Բրյույնե (Բելգիա/ «Մանչեսթեր Սիթի») – 53 միավոր
6. Իսկո (Իսպանիա/ «Ռեալ Մադրիդ») -36 միավոր
7. Անդրեաս Ինյեստա (Իսպանիա/ «Բարսելոնա») – 29 միավոր
8. Ֆելիպե Կոուտինյո (Բրազիլիա/ «Լիվերպուլ») – 17 միավոր
9. Պաոլո Դիբալա (Արգենտինա, «Յուվենտուս») – 16 միավոր
10. Քրիստիան Էրիքսեն (Դանիա/ «Թոթենհեմ») – 14 միավոր
11. Կրիշտիանու Ռոնալդու (Պորտուգալիա/ «Ռեալ Միադրիդ») – 12 միավոր
12. Փոլ Պոգբա (Ֆրանսիա/ «Մանչեսթեր Յունայթեդ») – 9 միավոր
13. Մեսութ Օզիլ (Գերմանիա/ «Արսենալ») – 6 միավոր
14. Դելե Ալի (Անգլիա/ «Թոթենհեմ») – 5 միավոր
15. Էդեն Ազար (Բելգիա/ «Չելսի») – 4 միավոր
16. Բլեզ Մաթյուիդի (Ֆրանսիա/ «Յուվենտուս») և Հենրիխ Մխիթարյան (Հայաստան/ «Մանչեսթեր Յունայթեդ) – 3 միավոր
18. Մարեկ Գամշիկ (Սլովակիա/ «Նապոլի») 2 միավոր
19. Բերնարդո Սիլվա (Պորտուգալիա/ «Մանչեսթեր Յունայթեդ») և Դավիդ Սիլվա (Իսպանիա/ «Մանչեսթեր Սիթի») – 1 միավոր: