Բավ է պառակտվել
09-02-2017 12:31

Մենք կհասնենք առաջատարների քառյակին՝ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» մասին

Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի » կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը « Մատչ TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է Անգլիայի առաջնության առաջատարների հետ մրցավազքի և 3:0 հաշվով «Լեսթեր»-ի հանդեպ գրանցած հաղթանակի մասին, որի ժամանակ նա գոլ էր խփել, և արդյունավետ գրանցում կատարել:
«Մինչև այն պահը, երբ գոլ խփեցի, մենք դժվարություններ ունեինք: Օրինակ, պաշտպանությունից չէինք կարողանում ինչպես պետք է դուրս գալ: Երբ փոխեցինք մարտավարությունը, ամեն ինչ հունի մեջ ընկավ: Փառք Աստծու, որ գոլ խփեցինք մինչև ընդմիջումը, խնդիրը հեշտացավ:
Մենք սկսեցինք խաղալ 4-4-2 սխեմայով, իսկ հետո վերադասավորվեցինք 4-2-3-1-ի: Խաղի ընթացքում մարզիչն ինձ ասաց, որ տեղափոխվեմ կենտրոն: Ես տեղափոխվեցի ու արեցի այն, ինչ ինձնից պահանջվում էր»,- ասել է Մխիթարյանը:
Մխիթարյանի խոսքերով այդ հաղթանակը անհրաժեշտ էր թիմին, որովհետև իրենք ցանկանում են մոտենալ քառյակին:
« Բոլորն էլ գիտեն, որ մենք 6-րդ տեղում ենք, մենք պայքարում ենք, հաղթում ենք, իսկ մարդիկ մտածում են, որ իրենց թիկունքում ինչ-որ մեկը կա, դրա համար էլ լարված են: Մենք հետապնդում ենք նրանց, և ի վերջո կհասնենք,- ասել է նա:
Ֆուտբոլիստի խոսքերով « Մանչեսթեր Յունայթեդը» նոր գլխավոր մարզչի գալուց հետո սկսել է ավելի ազատ ու վստահ խաղալ:
«Վերջին 2-3 տարիներին այդքան շատ չեմ հետևել թիմի մրցելույթներին, բայց կարող եմ ասել, որ հիմա «Մանչեսթեր Յունայթեդը» վստահ է իր ուժերին: Թիմը շատ լավ է խաղում փոխանցումներով, գիտի ինչպես կազմակերպել հարձակումը և պաշտպանվել: Մենք պայքարում ենք մինչև վերջ և արդեն ապացուցել ենք, որ կարող ենք գոլ խփել վերջին րոպեներին: Իհարկե, դա լավագույն տարբերակը չէ, բայց ցույց է տալիս, որ մենք չենք կորցնում կենտրոնացվածությունը ու հույսը»,- ասել է Մխիթարյանը:
Միթարյանը խոստովանել է, որ իր համար շատ հաճելի է, երբ դահլիճի մի ամբողջ սեկտոր վանկարկում է իր անունը: Դա մոտիվացնում է նրան ավելի լավ խաղալ և թիմի համար ավելին անել:
« Ես իմ աշխատանքն եմ կատարում, փորձում եմ անել այն ամենը՝ ինչ ինձնից կախված է: Օրինակ, թիմը տանել իմ հետևից: Բայց այդքան կարևոր չէ, թե ով է իր հետևից տանում թիմը, կարևորն այն է, որ թիմն արդյունքի հասնի»,- ընդգծել է նա: