22-11-2017 20:19

Հայաստանում մեկնարկել է շախմատի՝ «Tsaghkadzor Open» միջազգային մրցաշարը (Լուսանկարներ)

 

ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը ներկա է գտնվել ՝ «Tsaghkadzor Open» շախմատի միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը:
Ինչպես հաղորդում են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից, մրցաշարն անցնում է Ա և Բ խմբերով, շվեյցարական համակարգով: Մրցաշարի շրջանակներում տեղի կունենա ՖԻԴԵ-ի շախմատի կանոններով 9 խաղափուլ: Մրցաշարում հաղթողի կոչման համար կպայքարեն շուրջ 160 շախմատիստ՝ 17 երկրից, այդ թվում՝ 23 միջազգային գրոսմայստեր և 23 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ:

 
Միջոցառման շրջանակներում ներկայացվել են նաև նույն օրը առավոտյան մեկնարկած և միջազգային գրոսմայստեր, Հայաստանի ութակի չեմպիոնի հիշատակին նվիրված կայծակնային շախմատի մրցաշարի արդյունքները, որին մասնակցել են շուրջ 200 շախմատիստներ՝ 14 երկրից, այդ թվում` 29 միջազգային գրոսմայստեր և 28 միջազգային ու ՖԻԴԵ-ի վարպետներ: Կայծակնային շախմատի մրցաշարի հաղթողներին մրցանակներ է հանձնել Շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը: