Բավ է պառակտվել
19-04-2014 00:49

Մեսսին 400 միլլիոն եվրո է պահանջել "Բարսելոնայից" հինգ տարվա համար

"Բարսելոնայի" հարձակվող Լիոնել Մեսսին մտադիր է ակումբից ստանալ 400 միլլիոն եվրո ընդհանուր արժողությամբ նոր հինգամյա պայմանագիր: Արգենտինացին մտադիր է պահպանել սեփական անվան բոլոր կոմմերցիոն իրավունքները:
"Բարսելոնան" դեռևս պատրաստ է նրան առաջարկել 200 միլլիոն եվրո արժողությամբ պայմանագիր: Բացի այդ կատալոնացիները 20 տոկոսի չափով եկումտ են ակնկալում, որը Մեսսին ստանում է սեփական անունը ովազդային պայմանագրերում օգտագործելու համար:
Մեսսիի նոր պայմանագրի վերաբերյալ բանակցությունները անցկացվում են անցյալ տարվանից: Sport.es, հղում կատարելոց Esport3-ին, գրում է, որ արգենտինացուն զիջելու "Բարսելոնայի" ցանկության բացակայությունը մարզիկի շրջապատը ընդունում է որպես նրա շուտափույթ վաճառքի նշան:
Միևնույն կատալոնյան ակումբում նախընտրելի են համարում Մեսսիի անցումը "Պարի Սեն Ժերմեն" ակումբը, որը, ինչպես և "Բարսելոնան", հովանավորվում է կատալոնացի բիզնեսմենների կողմից: Ըստ Esport3-ի տեղեկությունների, 2013 թվականի ամռանը "Պարի Սեն Ժերմենը" պատրաստ էր Մեսսին 250 միլլիոն եվրոյի չափով կլորիկ գումար վճարել, նույնչափ գումար պատրաստ էր նրան տալ նաև մադրիդյան "Ռեալը":
Ըստ մինչ 2018 թվականը հաշվարկած գործող պայմանագրի՝ 26-ամյա արգենտինացին մեկ շրջանում աշխատում է 14,6 միլլիոն եվրո: Եվս մոտ 15 միլլիոն եվրո Մեսսին ստանում է գովազդից եկամուտների տեսքով: