Բավ է պառակտվել
12-01-2016 08:47

Լիոնել Մեսսին՝ Ոսկե գնդակի հնգակի մրցանակակիր

Ցյուրիխում «Ոսկե Գնդակ-2015» մրցանակաբաշխության շրջանակներում տարվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին: Նա իր կարիերայի ընթացքում 5-րդ անգամ է նվաճում «Ոսկե Գնդակը»: Արգենտինացի ֆուտբոլիստը լավագույնն է ճանաչվել նաև 2009, 2010, 2011, 2012 թվականներին: Լավագույն հավակնորդների թվում են եղել նաեւ Նեյմարը(«Բարսելոնա», Բրազիլիա) ևԿրիշտիանու Ռոնալդուն(«Ռեալ», Պորտուգալիա): Մեսսին հաղթել է Ռոնալդուին և Նեյմարին, ըստ քվեարկության արդյունքների, որին մասնակցել են 165 մարզիչներ և 162 ազգային հավաքականի ավագներ, ինչպես նաև 171 լրագրողներ: Արգենտինացին ստացել է 41,33 տոկոս ձայն, Ռոնալդուն, 27,76%, իսկ Նեյմարը` 7,86%. Լիոնել Մեսսին Բարսելոնայի կազմում 2015 թվականի ընթացքում դարձել է Իսպանիայի առաջնության չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հաղթող, նվաճել է Իսպանիայի ակումբային մրցաշարը: Արգենտինայի ազգային հավաքականի կազմում, նա հասել Ամերիկայի գավաթի եզրափակիչ փուլ, որտեղ նրա թիմը տուգանային հարվածներով պարտվել է Չիլիի հավաքականին: