Բավ է պառակտվել
01-08-2015 15:08

Միքաել Շումախերի վիճակը բարելավվել է

Ֆորմուլա 1 մրցարշավի 7-կի չեմպիոն Միքաել Շումախերը սկսել է ապաքինվել: Հարցազրույցի ժամանակ այդ մասին է հայտնել գերմանացի նախկին մրցարշավորդի մենեջեր Սաբինա Կեմը: «Նա թեթև հաջողություններ ունի: Այդ հույս է տալիս ապաքինման» նշել է մարզիկի ներկայացուցիչը: Թե վերականգման, որ փուլում է գտնվում Շումախերը մենեջերը չի ասել: Մայիսին Կեմը հայտնել է, որ մարզիկի առողջանալու մասին դեռ վաղ է խոսել: Նրա խոսքերով Շումախերին բավական երկար պայքար է սպասվում: 46 մրցարշավորդի առողջական վիճակի մասին հայտնի է, որ նա անկողնային վիճակում է, չնայած նա կարողանում է նստած մնալ իր բազկաթոռում:
Շումախերը ճանաչում է իր բարեկամներին, բայց չի խոսում, քանզի նրա դեմքի մկանները թմրած են: Բուժման ծախսերը գերազանցել են 10 միլիոն ֆունտ ստերլինգը և մրցարշավորդի կինը` Կորիննան, ստիպված էր վաճառել Շումախերի անձնական ինքնաթիռը` բուժման ծախսերը հոգալու համար: Նախկին ավտոմրցարշավորդը վերականգնման կուրս է անցնում Շվեյցարիայի Ժնևյան լճի մոտ գտնվող իր առանձնատանը: Մինչ այդ նա կես տարուց ավելի կոմայի մեջ էր 2013-ի դեկտեմբերին տեղի ունեցած պատահարից հետո, երբ նա լեռնադահուկությամբ զբաղվելիս կորցրել է կառավարումը և գլխով հարվածել քարին: