Բավ է պառակտվել
04-10-2016 17:21

Տալի հուշամրցաշար. Լեւոն Արոնյան - Շաքրիյար Մամեդյարով՝ ոչ ոքի

Մոսկվայում ընթացող շախմատի աշխարհի 8-րդ չեմպիոն Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարում հանգստյան օրվանից հետո հոկտեմբերի 4-ին մեկնարկել է 7-րդ տուրը:

Նախորդ տուրում հոլանդացի Անիշ Գիրիին հաղթած Լեւոն Արոնյանը սեւերով խաղաց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ: Կողմերը 40-րդ քայլում համաձայնեցին ոչ ոքի արդյունքի: Հայկական շախմատի առաջատարն ունի 4 միավոր, Մամեդյարովը՝ 3 միավոր:

Տուրի մյուս պարտիաները դեռ չեն ավարտվել:

Միխայիլ Տալի հուշամրցաշար, 7-րդ տուր

Շաքրիյար Մամեդյարով (Ադրբեջան) - Լեւոն Արոնյան (Հայաստան)՝ 0.5:0.5

Անիշ Գիրի (Հոլանդիա) - Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)

Լի Չաո (Չինաստան) - Յան Նեպոմնյաշչի (Ռուսաստան)

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան)

Բորիս Գելֆանդ (Իսրայել) - Եվգենի Տոմաշեւսկի (Ռուսաստան)

Մրցաշարային դրությունը 6-րդ տուրից հետո. Նեպոմնյաշչի՝ 4.5 միավոր, Գիրի՝ 4, Արոնյան, Կրամնիկ, Անանդ՝ 3.5-ական, Սվիդլեր, Չաո՝ 3-ական, Մամեդյարով՝ 2.5, Տոմաշեւսկի՝ 2, Գելֆանդ՝ 0.5: