13-01-2014 17:40

Դահուկավազքի Հայաստանի առաջնությունը

Ծաղկաձորում մեկնարկել է դահուկավազքի Հայաստանի առաջնությունը: Մրցումային առաջին օրը տեղի է ունեցել տղամարդկանց 15 և կանանց 10 կմ ազատ ոճի ելույթները:

Տղամարդկանց պայքարում հաղթող է ճանաչվել Սերգեյ Միքայելյանը (Աշոցք), երկրորդ տեղ է գրավել Արթուր Եղոյանը (Աշոցք), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Թադևոս Պողոսյանը (ՖԻՄԱ):

Կանանց պայքարում ուժեղագույն է ճանաչվել Կատյա Գալստյանը (Գյումրի 1), երկրորդ տեղում է Սյուզաննա Վարոսյանը (Աշոցք), երրորդում՝ Աննա Մխիթարյանը (Գյումրի 1):

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց դահուկասպորտի ֆեդերացիայի մամուլի քարտուղար Գագիկ Սարգսյանը, այս առաջնությունը վարկանշային է լինելու հայ դահուկորդների համար Սոչիի օլիմպիական խաղերից առաջ: