Բավ է պառակտվել
11-08-2015 10:34

6 ոսկե, 3 արծաթե, 1 բրոնզե մեդալ․ Հայաստանի ընտրանիները վերադառնում են ԵԱ-ից

Շվեդիայի Թագավորության Լանդսկրոնա քաղաքում օգոստոսի 1-8-ը ընթացող ծանրամարտի մինչև 15 և մինչև 17 տարեկան պատանիների ու աղջիկների ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում մինչև 17 տարեկան պատանիների թիմը գրավել է երրորդ տեղը, իսկ ընդհանուր հաշվարկով նվաճել 29 մեդալ՝ 14 ոսկե, 11 արծաթե, 4 բրոնզե: Մրցումներին փայլուն են հանդես եկել և մինչև 17 տարեկանների պայքարում Եվրոպայի չեմպիոնի կոչմանն արժանացել՝

50 կգ քաշային Համլետ Մնացականյանը՝ երկամարտի 189 կգ արդյունքով (պոկում՝ 80 կգ, հրում՝ 109 կգ) – Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Հակոբ Փիլոսյան,

62 կգ քաշային Լևոն Մանուկյանը` երկամարտի 253 կգ արդյունքով (պոկում՝ 111 կգ, հրում՝ 142 կգ) – Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ՝ Էդուարդ Դարբինյան,

94 կգ քաշային Սարգիս Կիրակոսյանը՝ երկամարտի 305 կգ արդյունքով (պոկում՝ 138 կգ, հրում՝ 167 կգ) – Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, անձնական մարզիչ՝ Երվանդ Կիրակոսյան,

+ 69 կգ քաշային Արփինե Դալալյանը՝ երկամարտի 203 կգ արդյունքով (պոկում՝ 84 կգ, հրում՝ 119 կգ)- Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, «Սևան» մարզական հասարակական կազմակերպության Քասախի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Տարոն Թովմասյան:

Մինչև 15 տարեկանների պայքարում ոսկե մեդալակիրներ են դարձել՝

56 կգ քաշային Արմեն Գրիգորյանը՝ երկամարտի 211 կգ արդյունքով (պոկում՝ 94 կգ, հրում՝ 117 կգ) – Սևան» մարզական հասարակական կազմակերպության Քասախի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Ս. Գրիգորյան

+ 69 կգ քաշային Աիդա Մանուկյանը՝ երկամարտի 170 կգ արդյունքով (պոկում՝ 81 կգ, հրում՝ 89 կգ) – Գյումրու մարզական բարձրագույն վարպետության դպրոց, անձնական մարզիչ՝ Արտաշես Ներսիսյան:

Արծաթե մեդալներին են արժանացել մինչև 17 տարեկանների պայքարում 69 կգ քաշային Սոնա Պողոսյանը՝ երկամարտի 206 կգ արդյունքով (պոկում՝ 93 կգ, հրում՝ 131 կգ) – Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջ, «Սևան» մարզական հասարակական կազմակերպության Քասախի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Արման Ղազարյան,

մինչև 15 տարեկան ծանրորդների պայքարում՝

56 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը՝ երկամարտի 204 կգ (պոկում՝ 87 կգ, հրում՝ 117 կգ) արդյունքով – Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Գ. Գրիգորյան

69 կգ քաշային Կարեն Մարգարյանը՝ երկամարտի 226 կգ արդյունքով (պոկում՝ 99 կգ, հրում ՝ 127 կգ) – «Սևան» մարզական հասարակական կազմակերպության Սամաղարի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Ֆելիքս Ալիև:

Բրոնզե մեդալակիր է դարձել 85 կգ քաշային Արսեն Մարտիրոսյանը՝ երկամարտի 301 կգ արդյունքով (պոկում՝ 130 կգ, հրում՝ 171 կգ) – «Սևան» մարզական հասարակական կազմակերպության Սամաղարի մանկապատանեկան մարզադպրոց, անձնական մարզիչ՝ Աշոտ Փիլոսյան:

Մեր մյուս ծանրորդների ցուցաբերած արդյունքներն են՝

77 կգ քաշային Սամվել Բաբակյանը երկամարտի 284 կգ արդյունքով (պոկում՝ 126 կգ, հրում՝ 158 կգ) գրավել է 4-րդ տեղը, 94 կգ քաշային Ջանիբեկ Գրիգորյանը երկամարտի 227 կգ արդյունքով (պոկում՝ 100 կգ, հրում՝ 127 կգ) զբաղեցրել է 5-րդ տեղը, 50 կգ քաշային Բաբկեն Բագրատյանը երկամարտի 173 կգ արդյունքով (պոկում՝ 76 կգ, հրում՝ 97 կգ) զբաղեցրել է 6-րդ տեղը:

Երկամարտի արդյունքով միավոր չեն ստացել 62 կգ քաշային Հրայր Հովհաննիսյանը (պոկում՝ 114 կգ, առաջին տեղ), 85 կգ քաշային Հարություն Ենգիբարյանը (պոկում՝ 138 կգ, երկրորդ տեղ), իսկ 94 կգ քաշային Գրիգոր Գրիգորյանը պոկում վարժության երրորդ մոտեցումից արմնկային հոդի վնասվածքով դուրս է մնացել հետագա պայքարից:

Նշենք, որ մեր հավաքականը Եվրոպայի առաջնությունում հանդես էր գալիս գլխավոր մարզիչ Էդուարդ Կիզողյանի, մարզիչներ՝ Երվանդ Կիրակոսյանի ու Արման Ղազարյանի գլխավորությամբ:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամլո ծառայություն