Բավ է պառակտվել
31-10-2014 12:26

Մայք Թայսոնը խոստովանել է, որ իրեն բռնաբարել են 7 տարեկան հասակում

Լեգենդար ամերիկացի բռնցքամարտիկ Մայք Թայսոնը խոստովանել է, որ ենթարկվել է բռնաբարության մանուկ հասակում: Այդ մասին նա հայտնել է տեղական թերթերին տված հարցազրույցում, հաղորդում է ТАСС-ը:
«Երբ ես յոթ տարեկան էի, ինձ բռնաբարել են։ Դա ծերունի էր: Նա ծաղրում էր ինձ, և ենթարկել է սեռական բռնության: Նա ինձ բռնել էր փողոցում: Ես բոլորովին երեխա էի: Նրան այլևս երբեք չեմ տեսել»,- պատմել է 48-ամյա բռնցքամարտիկը:
Թայսոնի խոսքով՝ նա երբեք չի պատմել տեղի ունեցածի մասին և ոստիկանություն չի դիմել: «Ես ուղղակի շարունակել եմ ապրել։ Չգիտեմ՝ արդյո՞ք ազդել է այդ դեպքն ինձ վրա հոգեբանական առումով»,- նշել է նա: 
Թայսոնը երեք տարի (1992-1995 թվականներին) ազատազրկման է դատապարտվել բռնաբարության համար: 1997 թվականին նա մարտի ժամանակ կծել է Էվանդեր Հոլիֆիլդի ականջի մի մասը: 2005 թվականին Մայք Թայսոնն ավարտել է պրոֆեսիոնալ կարիերան: