Բավ է պառակտվել
16-10-2013 01:14

Իտալիա - Հայաստան՝ 2:2

Հայաստանի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական մրցաշարն ավարտեց 5-րդ տեղում: Հանդիպումն ավարտեց ոչ ոքի՝ 2:2:

Հայաստանցի ֆուտբոլիստները երկու անգամ հաշվի մեջ առաջ անցան. 4-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը, իսկ 70-րդ րոպեին՝ Հենրիխ Մխիթարյանը գրավեցին իտալացիների դարպասը, սակայն Ալեսանդրո Ֆլորենցին և Մարիո Բալոտելին, 24-րդ և 76-րդ րոպեներին հավասարեցրին խաղի հաշիվը:

Առաջին տեղում 22 միավորով Իտալիան է, երկրորդում 16 միավորով՝ Դանիան, չորրորդ տեղում Չեխիան է՝ 15 միավորով, և 13-ական միավորով չորրորդ և հինգերորդ տեղերն են զբաղեցնում Բուլղարիան և Հայաստանը։ Մալթան 3 միավորով վերջին տեղում է։