Բավ է պառակտվել
06-11-2015 09:57

Հենրիխ Մխիթարյանը՝ Գաբալայի հետ խաղի մասին

Հայաստանի հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպա լիգայի խմբային փուլի «Բորուսիա» - «Գաբալա» (4:0) խաղի հերոսներից է: Հայ ֆուտբոլիստը դարձել է գոլի եւ երկու գոլային փոխանցման հեղինակ: Խաղից հետո Մխիթարյանը կիսվել է տպավորություններով եւ պատմել Բաքու չկայացած այցի մասին. 
«Մինչ առաջին գոլը խաղը ծանր էր, բայց խփած գնդակից հետո մրցակցի պաշտպանության բացերը ավելի ակնհայտ դարձան, եւ մենք սկսեցինք ավելի ինտենսիվ գրոհել: Երկրորդ գոլից հետո ավելի դյուրին էր: Մեր թիմը լավ խաղաց, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ: «Գաբալան» լավ թիմ է: Գլխավոր մարզչի հետ ծանոթ եմ, Գայի հետ խաղացել ենք միասին: Գիտեմ նաեւ Զենեւին, Բեզոտոսնուն, Անտոնովին եւ Վերնիդուբին: 
Ինչ վերաբերվում է Բաքու չգալուն, ապա ես ցանկանում էի գալ, բայց անվտանգությունից ելնելով, որոշում կայացրեցինք, որ մնամ Դորտմունդում: 
Գիտեմ, որ մինչ այժմ ըմբշամարտիկներ եւ շախմատիստներ են մեկնել Բաքու, սակայն ֆուտբոլն այլ է: Չեմ կարող ասել, թե ինչ կլիներ, եթե գայի Բաքու»: 
Մխիթարյանը նաեւ իր կարծիքն է հայտնել «Գաբալայի» հետ խաղին տրիբունաներում գտնվող բազմաթիվ հայերին մասին, ովքեր ստադիոնում ներկա են գտնվել ազգային դրոշով. 
«Այստեղ շատ են իմ հայրենակիցները, որոնք ներկա են գտնվում «Բորուսիայի» խաղերին: Պետք չէ կարծել, թե հայ երկրպագուների ներկայությունը կապված է ադրբեջանական թիմի հետ: Այդ մարդիկ եկել են ստադիոն ինձ համար, այլ ոչ թե ադրբեջանական թիմի դեմ երկրպագելու: 
Ինչ վերաբերվում է իմ գոլին, ապա խաղից առաջ նշել եմ, որ մրցավեճն ինձ համար յուրահատուկ նշանակություն չունի: Ինձ դուր եկավ գոլը, այստեղ որեւէ սկզբունքային հարց չկա»,- նշել է Մխիթարյանը: