Բավ է պառակտվել
09-08-2016 10:41

«Մանչեսթեր Յունայթեդն» իրականացրել է պատմության ռեկորդային տրանսֆերը

Իտալիայի «Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան անցել է «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է ՄՅու–ի պաշտոնական կայքը։

23–ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքվել է հինգ տարով` ևս մեկ տարով երկարացնելու հնարավորությամբ։ Տրանսֆերի գումարը կազմել է 105 միլիոն եվրո, ինչը համաշխարհային ռեկորդ է համարվում։ Ավելի վաղ ամենաթանկ տրանսֆերները Քրիշտիանու Ռոնալդուն էր («Մանչեսթեր Յունայթեդից» «Ռեալ» 94 միլիոն եվրո 2009 թվականին) և Գարեթ Բեյլը («Տոտենհեմից» «Ռեալ» 100 միլիոնով 2013 թվականին)։

Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդից» «Յուվենտուս» է անցել 2012 թվականին։ Թուրինի թիմում չորս տարվա մասնակցության ընթացքում չորս անգամ հաղթել է Իտալիայի առաջնությունում, կրկնակի գավաթակիր է, եռակի սուպերգավաթակիր։ 2015-16 խաղաշրջանում կիսապաշտպանը «Յուվենտուսում» անցկացրել է 35 խաղ, որոնցում ութ գոլ է խփել։

Եվրոպայի 2016 թվականի առաջնությունում Ֆրանսիայի հավաքականի կազմում Պոգբան արծաթե մեդալներ է նվաճել։