16-06-2016 10:35

Մանչեսթեր Յունայթեդը Մխիթարյանին առաջարկել է տարեկան 10 մլն եվրո

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» շարունակում է ջանք չխնայել Դորտմունդի «Բորուսիայի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու համար:

Մանչեսթերցիները 27-ամյա ֆուտբոլիստին առաջարկում են տարեկան 10 մլն եվրո աշխատավարձ: «Կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն կարծում է, որ կիսապաշտպանը զգալիորեն կուժեղացնի թիմը:

Դրա հետ մեկտեղ «Բորուսիան» նախընտրում է պահել Մխիթարյանին մեկ մրցաշրջան, ինչից հետո նա կստանա ազատ գործակալի կարգավիճակ: Այս պահին «Մանչեսթեր Յունայթեդը» Հենրիխի համար առաջարկում է 24 մլն եվրո: