02-06-2016 09:16

«Մանչեսթեր Յունայթեդը» միացել է Մխիթարյանի համար պայքարին

«Մանչեսթեր Յունայթեդը» միացել է Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու պայքարին։ Հայ ֆուտբոլիստի անունն ամեն կերպ կապում են Լոնդոնի «Արսենալի» հետ, մինչդեռ բրիտանական մի շարք ԶԼՄ-ներ այսօր տեղեկություն են տարածել, որ խաղացողին ձեռք բերելու պայքարին են միացել նաև «Տոտենհեմը», «Չելսին», «ՊՍԺ»–ն և «Յուվենտուսը»։ Մխիթարյանի գործող պայմանագրի ժամկետը Դորտմունդի «Բորուսիայի» հետ ավարտվում է 2017 թվականի ամռանը, և ըստ գերմանական ԶԼՄ-ների խաղացողը չի պատրաստվում է երկարաձգել այն: