Բավ է պառակտվել
06-03-2014 23:47

«Մանչեսթեր Սիթին» Մեսսիին 200 մլն եվրո՞ կառաջարկի


Անգլիական «Մանչեսթեր Սիթին» առաջարկ է պատրաստում` «Բարսելոնի» հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերը գնելու համար: Այս մասին հայտնել է «El Confidential»-ը: Հաղորդվում է, որ «քաղաքաբնակների» սեփականատերը պատրաստ է 200 մլն եվրո հատկացնել տրանսֆերային գործարքի համար: Իսկ Մեսսիին պայմանագիր կառաջարկվի տարեկան 25 մլն եվրո աշխատավարձով:
Հիշեցնենք, որ կատալոնյան ակումբի հետ արգենտինացի ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը կլրանա 2018 թ. ամռանը: