Բավ է պառակտվել
21-04-2014 12:09

Կյանքից հեռացել է լեգենդար բռցքամարտիկ «Փոթորիկը» (տեսանյութ)

Մահացել է ամերիկացի լեգենդար բռնցքամարտիկ Ռուբին Կարտերը, Տորոնտոյում, փոխանցում էThe Guardian-ը։ «Փոթորիկ» մականունն ունեցող Կարտերը կյանքից հեռացել է 76 տարեկանում։ 1966 թվականին նա անարդարացիորեն դատապարտվել է ազատազարկման՝ եռակի սպանության մեղադրանքով։ Բանտում նա անցկացրել է 19 տարի, ինչից հետո ազատ արձակվել։ 1999 թ. նրան է նվիրվել «Փոթորիկ» ֆիլմը, որն արժանացել է «Ոսկե գլոբուսին»։ Ֆիլմի գլխավոր դերակատարն է հայտնի ամերիկացի դերասան Դենզել Վաշինգտոնը։ Բացի այդ, աշխարհահռչակ ռոք երգիչ Բոբ Դիլանը Կարտերին է նվիրել «Hurricane» երգը։