11-01-2017 12:31

Լվովի «Կարպատները» բաժանվել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստից


Լվովի «Կարպատները» խզել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գեղամ Կադիմյանի հետ պայմանագիրը. այս մասին հաղորդում ն ակումբի պաշտոնական կայքում:
Փոխադարձ համաձայնությանբ թիմը դադարեցրել է համագործակցությունը հինգ ֆուտբոլիստների՝ Գեղամ Կադիմյանի, Եվգենի Չումակովի, Վադիմ Ստրաշկևիչի, Վլադիմիր Սավոշկի և Յուրի Զախարկիվի հետ:
Հիշեցնենք, որ Կադիմյանը«Կարպատների» կազմ էր անցել 2016թ. փետրվարին: Ուկրաինայի առաջնությունում հարձակվողը անց է կացրել 15 խաղ և դարձել է երկու գոլի հղինակ:
Ընթացիկ սեզոնում հայ հարձակվողը գնալով ավելի հազվադեպ էր հայտնվում մեկնարկային կազմում, խաղալով միայն յոթը խաղում՝ 268 րոպե:
2016 թ. մարտին Կադիմյանը կանչվել էր Հայաստանի ազգային հավաքական: Մարտի 25 նա իր դեբյուտն ունեցավ ազգային հավաքականում:
Տարբեր տարիների Կադիմյանը խաղացել է երևանյան «Փյունիկի», խարկովյան «Արսենալի», «Տիտան» ակումբի(Արմյանսկ), «Սումի», «Գովերլա»-ի, «Օլիմպիկ»-ի (Դոնեցկ) կազմերում: