Լոնդոնի «Արսենալը» հետաքրքրված է «Լեսթերի» ալժիրցի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզի ծառայություններով, բայց նրա համար ամռան գլխավոր տրանսֆերային նպատակը Դորտմունդի «Բորուսիայի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է:
Հայաստանի հավաքականի ավագը մեկ տարվա պայմանագիր ունի դորտմունդցիների հետ, բայց, ամենայն հավանականությամբ, չի երկարաձգի այն:
Ըստ ակումբի մոտ կանգնած աղբյուրի` Գերմանիայի փոխչեմպիոնը 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար կպահանջի 35 մլն եվրո:
Գերմանիայի ավարտված առաջնությունում անցկացրած 31 խաղում Մխիթարյանը դարձել է 11 գոլի ու 15 արդյունավետ փոխանցման հեղինակ: