17-02-2016 12:52

«Լոկոմոտիվին» Պուտինի նկարի պատճառով պատիժ է սպառնում

Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Դմիտրի Տարասովը կարող է երկարաժամկետ որակազրկման արժանանալ Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչում թուրքական «Ֆեներբախչեի» դեմ խաղում Պուտինի նկարով շապիկն ի ցույց դնելու համար: «Տվյալ դեպքում կարգապահական կանոնադրության խախտում է առկա, ինչպես նաև ակնհայտ սադրանք: Տարասովը կարող է որակազրկվել երկար ժամանակով` առնվազն 10 խաղով»,- ասել է ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչը: Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Դմիտրի Տարասովը Եվրոպայի Լիգայի 1/16 եզրափակիչում թուրքական «Ֆեներբահչեի» հետ խաղից (0:2) հետո թուրք երկրպագուներին ցուցադրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դիմանկարով մարզաշապիկը: Ֆուտբոլիստը հանել է խաղաշապիկը, որի տակ մեկ այլ մարզաշապիկին պատկերված է եղել Պուտինը և հետևյալ գրառումը. «Ամենաքաղաքավարի նախագահը»:  «Դա իմ նախագահն է: Ես հարգում եմ նրան և որոշեցի ցույց տալ, որ ես միշտ նրա հետ եմ և պատրաստ եմ աջակցել: Այս վերնաշապիկի վրա գրված է այն ինչ ես ուզում էի ասել », - խաղից հետո ասել է Տարասովը: