Բավ է պառակտվել
28-12-2015 12:56

Լիոնել Մեսին ճանաչվել է 2015թ տարվա լավագույն ֆուտբոլիստ

«Բարսելոնայի» հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվել է Globe Soccer Awards -ի տարվա լավագույն ֆուտբոլիստ ըստ եվրոպական ֆուտբոլային ակումբների ասոցիացիայի (ECA) վարկածի: Պարգեւների շնորհանդեսը տեղի է ունեցել կիրակի օրը, դեկտեմբերի 27-ին Արաբական Միացյալ Էմիրություններում: Մեսսին առաջ է անցել «Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնից և«Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից: 2015 թ.-ին արգենտինացին արժանացել է հինգ տիտղոսների` Իսպանիայի չեմպիոն, երկրի գավաթի տիտղոսակիր, ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթի տիտղոսակիր և Չեմպիոնների լիգայի ևԱշխարհի ակումբային գավաթի տիտղոսակիրտարվա լավագույն ակումբ է ճանաչվել «Բարսելոնը»: «Լավագույն մարզիչ» անվանակարգում հաղթել է Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Մարկ Վիլմոտսը: Լավագույն ակադեմիա անվանակարգում հաղթել է պորտուգալական «Բենֆիկան», մրցանակը հանձնել է Ռուսաստանի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելլոն: Լավագույն մրցավար է ճանաչվել Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռովշան Իրմատովը, իսկ կումբային լավագույն ղեկավար` Խոսեպ Մարիա Բարտոմեուն: 2016 թ հունվարի 11-ին Ցյուրիխում կկայանա միջազգային ֆուտբոլի ֆեդերացիայի (ՖԻՖԱ) վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ «Ոսկե գնդակի» պարգևատրման արարողությունը: Թեկնածուների թվում են Լիոնել Մեսսին, Նեյմարը («Բարսելոնա»), և Կրիշտիանու Ռոնալդուն: Մեսսին 2009-2012թթ դարձել է «Ոսկե գնդակի» տիտղոսակիր ,Ռոնալդուն մրցանակին արժանացել է 2008 և 2013-2014թթ., Նեյմարը իր կարիերայի մեջ առաջին անգամ մտել է հավակնորտների եռյակի մեջ: