07-03-2015 16:25

Լիլիթ Մկրտչյանը՝ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն

Երեկ Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցի սան Լիլիթ Մկտրչյանը (անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան) Հոլանդիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում ոսկե մեդալ է նվաճել: Երիտասարդ աղջիկների՝ վազող թիրախ 10 մետր պայքարի (20+20 կրակոց) եզրափակիչ փուլում Լիլիթ Մկրտչյանը 6:4 հաշվով հաղթանակի է հասել հունգարուհի Վերոնիկա Մայոռի հանդեպ ու ճանաչվել Եվրոպայի երիտասարդների չեմպիոն: Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը: