22-09-2017 16:45

Աշխարհի Գավաթի կիսաեզրափակչում Արոնյանը պարտության մատնեց Մաքսիմ Վաշյե- Լագրավին (Տեսանյութ)

 

Համացանցում հայտնվել է շախմատի Աշխարհի գավաթի որոշիչ կիսաեզրափակչի տեսագրությունը, որում հայ գրոսմեյստեր Լևոն Արոնյանը պարտության է մատնում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավին:
Հայ շախմատիստի համար այս հանդիպման ելքը կարևոր էր ոչ միայն այն պատճառով, որ նա միայն հաղթանակի պարագայում կարող էր դուրս գալ Աշխարհի գավաթի եզրափակիչ, այլ նաև այն պատճառով, որ այդպիսով Արոնյանն ապահովեց իր տեղը հավակնորդների մրցաշարում:
Եզրափակչում Արոնյանը կմրցի մյուս զույգի հաղթողի՝ Լիրեն Դինգի հետ: