Բավ է պառակտվել
14-03-2014 17:24

Արոնյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցին

Խանտի Մանսիյսկում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 2-րդ տուրում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով փայլուն հաղթանակ տոնեց Ադրբեջանի ներկայացուցիչ Շաքրիյար Մամեդյարովի նկատմամբ: Մամեդյարովն իր պարտությունն ընդունեց 44-րդ քայլին: Վիշվանաթան Անանդ-Վեսելին Տոպալով պարտիան ավարտվել է ոչ-ոքի։ Պետեր Սվիդլերն առավելության է հասել Դմիտրի Անդրեյկինի նկատմամբ, իսկ Վլադիմիր Կրամնիկ-Սերգեյ Կարյակին պարտիան դեռ շարունակվում է։