Բավ է պառակտվել
21-03-2014 18:38

Հավակնորդների մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանը հաղթեց ռուսաստանցի Կարյակինին

ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լևոն Արոնյանը Ռուսաստանի Խանտի Մանսիսկ քաղաքում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 7-րդ տուրում 44-րդ քայլում սևերով հաղթեց ռուսաստանցի Սերգեյ Կարյակինին։
7-րդ տուրից հետո Հայաստանի հավաքականի առաջատարը վաստակել է 4.5 միավոր՝ հավասարվելով աշխարհի նախկին չեմպիոն, Վիշվանաթան Անանդին, ով կիսել էր միավորը ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ։ Դմիտրի Անդրեյկինը հաղթեց բուլղարացի Վեսելին Տոպալովին։ Շարունակվում է Շաքրիյար Մամեդյարով-Վլադիմիր Կրամնիկ պարտիան։ Հայաստանի ուժեղագույն շախմատիստը 8-րդ տուրում կմրցի Անանդի հետ, որին պարտվել է սևերով։